«Թալիբան» շարժման պակիստանյան թեւի պարագլուխ Հաքիմուլլա Մեհսուդը սպանվել է նոյեմբերի 1-ին, ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետեւանքով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով հետախուզության աղբյուրը:

Պակիստանի հյուսիսում մեքենայի վրա արձակված հրթիռի հարվածից զոհվել են եւս չորս անձինք: Նրանց թվում են նաեւ Մեհսուդի երկու թիկնապահները:

ՀԴԲ-ն Մեհսուդի գլխի համար 5 մլն դոլար էր խոստանում, նա մեղադրվում է հազարավոր մարդկանց սպանության համար:

«ՌԻԱ Նովոստին» էլ նշում է, թե սա Մեհսուդի մահվան մասին առաջին տեղեկությունը չէ: Նախկինում քանիցս այն հերքվել է գրոհայինների կողմից: