Որոշ մթերքներ բացասաբար են ազդում մարդու աշխատունակության վրա: Նյու Յորքի համալսարանի Առողջության կենտրոնի մասնագետները կազմել են հոգնածություն եւ քնկոտություն առաջացնող մթերքների ցանկը:
Ալկոհոլային եւ թույլ ալկոհոլային խմիչքները քնկոտություն են առաջ բերում, որի ժամանակ, սակայն, օրգանիզմը չի լիցքաթափվում, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հրուշակեղենը, կոնֆետները, թխվածքաբլիթները փոխում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչն էլ հոգնածության զգացում է առաջ բերում: Խմորային մթերքները, այդ թվում` սպիտակ ալյուրից պատրաստված մակարոնեղենը, քաղցրավենիքին համարժեք ազդեցություն ունեն:
Հնդկահավի մսում պարունակվում են աշխատունակությունը նվազեցնող սպիտակուցներ, որոնք օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն են թողնում:
Օրգանիզմը շատ ժամանակ է ծախսում յուղոտ եւ տապակած սննդի մարսողության վրա, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա:





























