Քրտինքի տհաճ հոտի պատճառը որոշ մթերքներն են: Կալիֆորնիայի Առողջության կենտրոնի գիտնականնները հայտնել են, թե որ մթերքներն են քրտինքի սուր հոտ առաջացնում:

Տհաճ հոտ հայտնվում է  պղպեղով, կարիով, սխտորով կամ սոխով առատորեն  համեմված կծու ուտելիքից հետո: «Տաք» կերակուրը, ասում են մասնագետները, բարձրացնում է օրգանիզմում ծծմբի կոնցենտրացիան, որն անջատվում է քրտինքի եւ շնչառության միջոցով, հայտնում է  «ԵվրոՍՄԻ»-ն:

Մարմնի տհաճ հոտ են առաջացնում նաեւ մսամթերքը, ալկոհոլային խմիչքները, շոկոլադը, քաղցրահամ գազավորված ըմպելիքները, սեւ թեյն ու սուրճը: Նման սննդի մարսողության համար շատ էներգիա է ծախսվում, ինչն էլ հանգեցնում է ինտենսիվ քրտնարտադրության:

Սպիտակուցով հարուստ կաթնային եւ թթվակաթնային մթերքները ծանրաբեռնում են մարսողական համակարգը: Նման սնունդը մարսելու համար եւս օրգանիզմը շատ էներգիա է ծախսում, ինչը ծծմբաջրածնի եւ մեթիլի արտազատում է առաջ բերում: