Արտաքինից էվկալիպտի ծառերը ոչնչով չեն տարբերվում, իսկ դրանց տերեւները չեն կարող ոսկու հումք հանդիսանալ: Սակայն ավստրալացի գիտնականները կարողացել են ապացուցել, որ էվկալիպտի տերեւները իսկական ոսկու տարրեր են պարունակում: Երկար տարիներ տեւած ուսումնասիրության ընթացքում ավստրալական Գիտական ու կիրառական հետազոտությունների պետական միավորումը վերլուծության է ենթարկել էվկալիպտներին, որոնք աճում են ոսկի պարունակող ծածկույթի վրա: Երկարամյա զարգացման ընթացքում հաջողվել է ներծծել ազնիվ մետաղի մասնիկներ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականները ենթադրում են, որ ծառերը ներծծել են ասկին արմատների շնորհիվ, այնուհետ այն տեղափոխվել է տերեւներ, որտեղ երկար ժամանակ պահվում է ջուրն ու սննդարար նյութերը: Նման եզրակացություն է արվել էվկալիպտի ճյուղերի, արմատի ու սաղարթի ուսումնասիրություններից հետո, որոնցում մետաղի պարունակությունն ավելի քիչ էր:

Եզրակացությունը հետեւյալն է. արտաքինից ծառն առանձնապես չի տարբերվում: Դրա տերեւները սովորական կանաչ գույն ունեն: Դրանց բոնորոշ չէ ոսկու արտադրություն: Գիտնականները հանգստացրել են գանձեր որոնողների մղումը՝ նախապես հայտարարելով, որ ծառերը կտրելուց հետո նրանք չեն հարստանա: