Արտաքինից այդ ջութակը ոչնչով չի առանձնանում: Սակայն այլ հնչողություն ունի. երաժշտական գործիքի տեմբրն ավելի փափուկ է ու խորը: Ամբողջ հարցը լարերի մեջ է. դրանք սարդոստայնից են:

Լարը գործված է երեք թելից, յուրաքանչյուրում 5000-ական սարդոստայն: Բոլորը միեւնույն ուղղությամբ են հյուսված, իսկ մեկընդմեջ՝ հակառակ ուղղությամբ: Դրա շնորհիվ թելերը շնչելու հնարավորություն չունեն, ինչը դրանք ավելի ամուր է դարձնում: Արտաքինից կլոր տեսք է ստանում, ներսից միանգամայն ոչ սիմետրիկ նախշ է ստացվում, հաղորդում է Geo.ru-ն:

«Սարդե» ջութակը հայտնաբերել է ճապոնացի քիմիկոս Սիգեեսի Օսակին Նարայի բժշական համալսարանից: 35 տարի նա ստուգել է սարդոստային ամրությունը՝ կարծելով, որ դրանք կարող է օգտագործել վիրաբուժական թելերի ու զրահաբաճկոնի պատրաստման ժամանակ:

Նյութը գիտնականին տրամադրել են իգական սեռի Nephila maculate-ի 300 ներկայացուցիչներ: Հսկա սարդերի այդ տեսակը տարբերվում է ոչ միայն սարդոստային բարդ կառուցվածքով, այլ նաեւ չափերով՝ 17 սանտիմետր երկարությամբ: Դրանք Ճապոնիայի ամենախոշոր սարդերից մեկն են:

«Սարդե» լարն ավելի ամուր է, այն կարող է պահել մինչեւ 600 կգ քաշ, ինչպես նաեւ հեշտ դիմանում է բարձր ջերմաստիճանին եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: