Geo.ru-ն ներկայացնում է մոլորակի ամենaսարսափելի արարածների հավաքածուն:
Ճաղատ ուակարիի կարմիր դեմքը առողջության նշան է: Հիվանդ կենդանիների դեմքը, հաճախ մալարիայի ժամանակ, բաց վարդագույն է: Այս տեսակին կարելի է հանդիպել Բրազիլիայում, Կոլումբիայում ու Պերուում:
Ֆլորիդայի փափկամաշկ կրիային անվանում են նաեւ «չար տրիոնիքս»: Այս տեսակը շատ ագրեսիվ է. անգամ փոքրիկ, հինգսանտիմետրանոց արարածը կարող է ուժեղ խայթել, իսկ ահա մեծ կրիան, որի չափերը կարող են հասնել կես մետրի, լուրջ վնասվածքներ կարող է պատճառել:
Մեքսիկական ամբիստոման բացի անսովոր արտաքին տեսքից մեկ այլ առանձնահատկություն ունի՝ նեոթենիա: Սա օրգանիզի զարգացման դանդաղեցում է, որի արդյունքում կենդանին կարող է բազմանալ դեռ թրթուրային փուլում:

Թագավորական ցիտորենիա կամ ընկուզե եղջերավոր սատանա: Դժվար է հավատալ, բայց այս թրթուրը կարող է վերածվել անհավանակ գեղեցիկ ուտիճի:
Մերկ խլուրդը, մարմնի ոչ ավել քան 10 սմ երկարությամբ, անզգայուն է որոշ տեսակի ցավերի նկատմամբ, իսկ քաղցկեղի նկատմամբ առհասարակ դիմադրողականություն ունի:
Թաիթիի բեղավոր ձուկ-ծաղրածուն դժվար թե որեւէ մեկին զվարճացնի, ավելի շուտ կվախեցնի: Այդ «հրաշքին» կարելի է հանդիպել Արեւելյան Աֆրիկայի ափերին, Թաիթիում, Ճապոնիայում ու Ներ Զելանդիայում:
Եվրոպական պրոտեները բնակվում են Բալկանյան թերակղզում արեւմուտքի լճերի հատակին: Բնության մեջ բոլորը կույր են:
Խլուրդի դեմքի փոխարեն մաշկի 22 գերաճումներ են, որոնք աստղ են հիշեցնում: Նրանք սովորաբար սնվում են որդերով ու միջատներով, սակայն կարող են փոքր չափերի ձուկ էլ ուտել:
Եգիպտական ճագարամուկը միաժամանակ նման է եւ սովորական առնետի, եւ կենգուրուի: Այս կենդանին գիշերային կյանք է վարում, ցերեկային տապը նրանք հաղթահարում են բներում:
Կետագլուխն ապրում է Արեւելյան Աֆրիկայի տրոպիկական ճահիճներում, կարող է հասնել 1,2 մետրի: Տեսակի երկրորդ անունը՝ արքայական ձկնկուլ: Թե ինչու են այդպես կոչել, անհասկանալի է, քանի որ ամենեւին էլ ներկայանալի տեսք չունի:
Հաուլիոդը սովորական գիշատիչ է, որը կարող է կուլ տալ բավական մեծ(իր երկարության մինչեւ 63 տոկոսը) ձկների կամ խեցգետնակերպերի: Զոհին գրավելիս հաուլիոդի բերանը վերեւ ու հետ է բարձրանում՝ շնորհիվ գանգի ու ողնաշարի յուրահատուկ ճկուն կառուցվածքի:






























