Ամերիկացի գիտնակաները եզրակացնում են, որ էլեկտրոնային գիրքը կարող է թեթեւացնել դիսլեկսիկների կյանքը: Հետազոտողները ուսումնասիրել են 100 դպրոցականներից կազմված խումբ: Առաջին ենթախմբին տվել են տեքստ թղթի վրա, մյուսին՝ էլեկտրոնային տարբերակով: Արդյունքում առաջին խումբն ավելի հեշտությամբ էր ընկալում նյութը նրանց համեմատ, ովքեր կարդում էին այն թղթի վրայից:
Էլեկտրոնային գրքում տեքստը կարճ տողերով է, հնարավոր է կարգավորել պայծառությունը, տառատեսակն ու չափը: Այն թույլ է տալիս տեքստը հարմարեցնել անհատական ընկալմանը:
Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են եզրահանգման, որ էլեկտրոնային գիրքն արագացնում է ընթերցանությունն ու տեքստի ըմբռնումը, հաղորդում է «ԱիՖ»-ն:
Դիսլեկսիան կարդալու ունակության ձեռքբերովի խանգարում է՝ միաժամանակ պահպանելով ուսուցման ընդհանուր հմտությունը: Հիմնական ախտանիշներն են դանդաղ, վանկերով կամ տառերով, գուշակող, սխալներով, տառերի փոփոխությամբ ընթերցանությունը:





























