Գիտնականները հաղորդում են դելֆինի նոր, մինչ այդ անհայտ տեսակի հայտնաբերման մասին Ավստրալիայի ափերին, հաղորդում է ամերիկյան NBC News-ը:
Նոր տեսակը պատկանում է սապատավոր դելֆինների ենթախմբին, որը, ինչպես նախկինում ենթադրում էին գիտնկանները, բաղկացած է երեք տեսակից: Սակայն այժմ հայտնի է դարձել ենթախմբի չորրորդ տեսակի մասին: Ինչպես նշում են գիտնականները, գենետիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայտնաբերված տեսակն էապես տարբերվում է մյուս հայտնի խմբերից, ինչը պայմանավորված է նրա բնակության վայրի սահմանափակվածությամբ ու մեկուսացվախությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նոր տեսակը դեռ անուն չի ստացել: Նրա հայտնաբերման մասին արդեն գրի են առել մի շարք գիտական պարբերականներում:





























