Եկվորների հանցախումբը ուզբեկստանցի երիտասարդ պատանդներին պահել է Նովոսիբիրսկի սրճարաններից մեկի նկուղում: Ճամփեզրին գտնվող սրճարանի նկուղում 30-ամյա երիտասարդը եւ 28-ամյա աղջիկը հայտնվել էին այն բանի համար, թե իբր վթարի մեղավոր էին կազմակերպեղել եւ չէին ցանկացել հատուցել պատճառած վնասը: Հանցախումբը պատանդներից վերցրել էր «Dewoo» մեքենան եւ 200 000 ռուբլի պահանջել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ-ի ԳՎ-ի մամուլի ծառայությունում:
Հանցախմբի ձեռքից պատանդներն ազատվել են հատուկ գործողության արդյունքում, հայտնում է «Ինֆորմինգը»:
Հանցախմբի երեք անդամներ կալանավորվել են, եւս մեկը հետախուզվում է: Կալանավորվածներից մեկը 27 տարեկան է, մյուսը՝ 19, երրորդը՝ 24: Առաջինը 2013թ. գարնանը ռուսական քաղաքացիություն էր ստացել, գրանցվել էր՝ որպես անհատ ձեռներեց: Հենց նրա սրճարանի նկուղում էլ պահել էին պատանդներին:




























