Ռուսական Եկատերինբուրգ քաղաքում ոստիկանությունը փնտրում է հանցագործի, ով դաժան հաշվեհարդար է տեսել երկու քույրերի հետ, որոնց մարմինները սպանությունից հետո այրել էին:

Նոյեմբերի 1-ին ուրալյան մայրաքաղաքի Կիրովի շրջանում երեք սենյականոց բնակարանում հրդեհի մարումից հետո հայտնաբերել են երկու կնոջ դի բռնության հետեւանքով մահի նախանշաններով, հաղորդում է «Նովիյ Ռեգիոն»-ը՝ վկայակոչելով Սվերդլովսկի մարզում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Շուտով պարզվել է մահացածների անձը: Նրանք երկու քույրեր էին, որոնցից մեկը Եկատերինբուրգի 44-ամյա բնակչուհի էր, իսկ մյուսը՝ Օրենբուրգի մարզի 33-ամյա բնակչուհի: Բնակարանը նրանք վարձել էին մի քանի օր առաջ:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Ներքին գործերի մարմինները դիտարկում են սպանության տարբեր վարկածներ, ստուգում են նախկինում դատապարտված անձանց ալիբին, ովքեր հակված են նման հանցանքի:

Բացի այդ, պարզում են, թե ինչ նպատակով են կանայք վարձել բնակարանը, որտեղ են բնակվել մինչ այդ, ինչով են զբաղվել, ում հետ են կապ պաշտպանել:

Հարեւանները ենթադրում են, որ գործին մասնակից է տղամարդ: