Շվեդ գիտնականները հաստատել են, որ երեխաները կարող են հոգեբանական հարված ստանալ, եթե նրանց ծնողները շատ են տարված բջջային հեռախոսով: Նման ընտանիքներում երեխաները ուշադրության պակաս են զգում:

Ստոկհոլմում ամեն երրորդ երեխա դժգոհում է, որ ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում բջջային հեռախոսին, քան իրեն, գրում է շվեդական Svenska Dagbladet պարբերականը:

Վերջերս YouGov հետազոտական կենտրոընը հրապարակել է հարցման արդյունքները, որոնք անց են կացվել ավելի քան 500 ծնողի շրջանում: Պարզվել է, ամեն հինգերորդին երեխան խնդրել  է մի կողմ դնել հեռախոսն ու խաղալ իր հետ, հաղորդում է Russia Today-ը:

Մանկաբույժ Լարս Գուստաֆսոնը պատմել է, որ վերջին ժամանակներում ծնողների հակվածությունը բջջային հեռախոսների նկատմամբ իսկապես խնդիր է դարձել: Սովորաբար այդ ծնողները դեպրեսիա են ունենում: Նրանք համակարգչային խաղերի կամ սոցցանցում շփումների օգնությամբ հեռանում են իրականությունից, ընդ որում, երեխաները մնում են ուշադրությունից դուրս: