Միլիարդատեր Դոնալդ Թրամփը 10 հազար դոլար է նվիրել ավտոբուսի վարորդին, ոբ փրկել է կամրջից նետվել ցանկացող կնոջը, հաղորդում է SkyNews-ը:

Դարնել Բարթոնը YouTube-ի հերոս է դարձել այն բանից հետո, երբ ցանցում է հայտնվել կամրջի վրա տեղադրված վերահսկող տեսախցիկի տեսագրությունը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկն անցնում կամրջի վրայով ու նայում ներքեւ: Հանկարծ նրա մոտ կանգնում է ավտոբուս, աղջկան է մոտենում վարորդն ու խնդրում հետ քաշվել կամրջի եզրից, հետո քաշում ու բռնությամբ տանում ապահով տեղ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Կարծում եմ, նա մեծ մարդ է ու բարի սիրտ ունի: Նման մարդիկ արժանի են պարգեւների: Անկեղծ ասած ես նույնիսկ հպարտանում եմ, որ կարող եմ օգնել նրան»,- մեկնաբանել է  Թրամփը: