Այս տարվա ընթացքում արեգակնային վերջին խավարումը սկսվել է. Երկրի վրա Երեւանի ժամանակով ժամը 14:04-ին լուսնային կիսախավարը հանդիպել է Երկրին արեւմտյան կիսագնդում, որտեղ սկսվել է խավարման մասնավոր փուլ:

Ներկայիս խավարումը վերաբերում է առանձնահատուկ հիբրիդային տեսակի, որի ժամանակ մոլորակի մի հատվածում խավարումը ամբողջությամբ է նկատելի, մյուս հատվածում՝ օղակաձեւ:Արեգակնային խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը մասամբ կամ ամբողջովին ծածկում է արեւի սկավառակը Երկրի վրայից դիտողի համար(մասնակի կամ լիարժեք խավարում): Առանձին դեպքերում լրիվ կամ օղակաձեւ խավարումները հաջորդում է միմյանց կախված նրանից, թե Երկրագնդի որ կետից են հետեւում դրան, եւ այդ դեպքում այն անվանում են հիբրիդային կամ լրիվ-օղակաձեւ:Խավարման մասնավոր փուլը սկսվել է նոյեմբերի 3-ին Գրինվիչի ժամանակով(UTC) ժամը 10:05-ին, իսկ լրիվ խավարումը՝ 11:05-ին: 12:47:36-ին Ատլանտյան օվկիանոսում, Փղոսկրի ափերից ու Գանայից հարավ ընկած տարածքում կսկսվի առավելագույն փուլը, որը կտեւի 1 րոպե 39 վայրկյան 58 կմ լայնությամբ: Ամբողջական խավարումը կավարտվի 14:24-ին, իսկ խավարումն առհասարակ կավարտվի 15:28-ին: Խավարումը նկատելի կլինի Հյուսային Ամերիկայի ափերից մինչեւ Աֆրիկայի արեւելյան ափերը:

Հայաստանում նկատելի կլինի խավարման մասնավոր փուլը: