Համացանցի խոշորագույն eBay աճուրդում վաճառքի են հանվել իրեր, որոնք պատկանել են համակենտրոնացման ճամբարների գերիներինո ւ զոհերին:
Նման քայլի eBay-ը գնացել է բրիտանական The Daily Mail պարբերականի հրապարակումից հետո, որտեղ պատմում էին նմանատիպ վաճառքի կազմակերպման մասին: Հրապարակումը միջազգաիյն սկանդալի պատճառ էր դարձել, որից հետո աճուրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ այդ իրերը վաճառքի ներկայացնելու ժամանակ խախտել են համապատասխան ստուգումների գործընթացը:Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, աճուրդի նախաձեռնողը ուկրանական ծագմամբ կանադացի Վիկտոր Քեմփֆն էր, ով ավելի վաղ 18 հազար դոլարի դիմաց վաճառել էր նացիստական համակենտրոնացման ճամբարների իրերը: Իր քայլը նա բացատրել է նրանով, որ ստացված գումարը ուղղելու էր պատմության վրեաբերյալ գրքի հրատարակմանը:





























