Ամենահայտնի ու առեղծվածային եգիպտական գտածոյի՝ Թութանհամոն փարավոնի մումիայի պատմության մեջ հայտնվել է նոր հետաքրքիր դրվագ. երիտասարդ կառավարողի մոմապատ մարմինը անհաջող բալզամապատումից ինքնահրկիզվել է:

Մումիայի մարմնի մասնիկի անալիզը ցույց է տվել, որ մարմինն իսկապես այրվել է այն բանից հետո, երբ տեղադրվել դամբարանի մեջ:Հրկիզումների հարցերով մասնագետները, ովքեր մասնակցել են հետազոտությանը, եզրակացության են եկել, որ բռնկումը պայմանավորված էր օգտագործված բալզամների միջեւ քիմիական ռեակցիայով: Սա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել բալզամապատման սխալ գործընթացի հետեւանքով:

Բացի այդ Մեծ Բրիտանիայի դատական բժշկության Քրանֆիլդյան ինստիտուտի հետազոտողները մումիայի վիրտուալ աուտոպսիա են անցկացրել՝ օգտագործելով ռենտգեն ու համակարգչային տոմոգրաֆիա, որի արդյունքների հիման վրա կարելի է հակասել տեսությանը, թե երիտասարդ փարավոնը զոհվել է մարտի դաշտում:19 տարեկան հասակում զոհված Թութանհամոնի դամբարանը հայտնաբերվել է 1922թ.-ին հնագետ Հովարդ Քարտերի ու լորդ Քարնարվոնի կողմից, ով ֆինանսավորում էր հնագիտական աշխատանքները: