Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիռլիքի ռազմաբազայի վերեւում հոկտեմբերի 23-ին անծանոթ թչող օբյեկտ է երեւացել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ուֆոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հաքթան Աքդողանը պնդել է, թե հոկտեմբերի 23-ին, Ինջիռլիքի ռազմաբազայի վերեւում երեւացած օբյեկտը ՉԹՕ է։ Նա ասել է, թե ուսումնասիրվել է 5 լուսանկար, որոնց հիման վրա արվել է եզրակացություն։  Հաքթան Աքդողանը շեշտել է, թե իրենց հանձնված լուսանկարները ենթարկվել են լուսային, պիքսելային, կոնտրաստային, նեգատիվային եւ այլ զննումների եւ ի վերջո եկել են այն եզրակացության, որ դրանք իրական արված լուսանկարներ են։

Նշենք, որ Ադանա նահանգում մի ընկերության անվտանգության աշխատակիցներից Ռըզա Թարթաքօղլուն Տարսոն-Ադանա-Այնթափ ավտոճանապարհի միացման եւ Ինջիրլիքի ռազմաբազայի միջեւ ընկած հատվածում սկավառակի նմանությամբ անծանոթ մարմին է նկատել եւ հեռախոսի տեսախցիկով լուսանկարել է։