Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետեւանքով Հայաստանի քաղաքացիների եւ ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ:
Այնտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ, «Հայան» թայֆունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան:
Նշենք, որ ԱԻՆ-ը երեկ էլ էր կապ հաստատել Ֆիլիպինների հետ՝ նույն հարցով:




























