Թուրքիայում սարսափելի դեպք է եղել: Երրորդ կուրսի ուսանողուհի Ու.Թ.-ն հանրակացարանի զուգարանում երեխա է ունեցել: Երեխան ապօրինածին է, իսկ հայրը ներկայումս ծառայում է բանակում: Ծննդից հետո մայրը կտրել է երեխայի գլուխն ու թաքցրել սառնարանում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Մի քանի օր անց սիրեցյալը վերադարձել է եւ իմացել տեղի ունեցածի մասին: Նրա պնդմամբ, կինը գնացել է ոստիկանություն, հայտնել, թե երեխան մեռած է ծնվել, իսկ գլուխը վախից է կտրել:
Ոստիկանության փորձաքննության արդյունքում որդեսպան մայրը կալանավորվել է, հարուցվել է քրեական գործ:





























