Կրասնոդարի մարզի Լենինգրադի շրջանում տղամարդը լցակայանում սպանել է կնոջը, որտեղ վերջինս գանձապահ էր աշխատում։ Այնուհետեւ սպանել է նրա ղեկավարին եւ ինքնասպան եղել։

Լենինգրադի շրջանի իրավապահները 2013թ. նոյեմբերի 23-ին հաղորդում են ստացել «Ռուսօյլ» լցակայանի  53-ամյա ավագ օպերատորի եւ 47-ամյա գանձապահ-օպերատորի սպանության մասին, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Քրեական գործ է հարուցվել «Երկու անձանց սպանություն» հոդվածով, հաղորդվում է գերատեսչության կայքում: Ըստ նախնական վարկածի`  լցակայանի գանձապահի 48-ամյա ամուսինն այսօր առավոտյան գնացել է կնոջ աշխատավայր: Նա որսորդական հրացանով սպանել է կնոջն ու նրա ղեկավարին: Դրանից հետո նա իր ՎԱԶ-2112 մեքենայով լքել է հանցագործության վայրը:

Որոշ ժամանակ անց նրա մարմինը հայտնաբերվել է Արեւմտյան գյուղերի անտառային տարածքներից մեկի հարեւանությամբ: 

Տղամարդը վախճանվել է  հրազենային վերքից: Ըստ քննիչների` նա ինքնասպան է եղել: Այժմ ոստիկանության աշխատակիցները փորձում են պարզել սպանության դրդապատճառները եւ հանգամանքները: