Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքի թոշակառու բնակիչը կրակ է բացել հարեւանների, ոստիկանների եւ անցորդների վրա, քանի որ վրդովված է եղել աղմկոտ վերանորոգման պատճառով: Այս մասին նշված է ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետական վարչության կայքում:
Քննիչների խոսքով՝ թոշակառուն գնդակահարել է իր 25-ամյա հարեւանին եւ վիրավորել նրա զոքանչին, որից հետո իր պատշգամբից կրակ է բացել անցորդների ու ոստիկանների վրա:
«Չարագործի հետ սկսել են բանակցել, սակայն նա չի ցանկացել հանձնվել եւ ինքնասպան է եղել»,-հավելել են գերատեսչությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Թոշակառուի բնակարանում երեք զենք է հայտնաբերվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























