Գուրջանի շրջանի Կոլագի գյուղում նոյեմբերի 22-ին հարձակում են գործել Իլյա Մեկերիշվիլիի վրա, ով նախորդ տարի զոհված տաս ամսեկան Վարվարա Ռաֆայելյանցի պապիկն էր:
Անհայտ անձինք հարձակվել են տարեց մարդու վրա՝ Մեկերեշվիլիի սեփական բակի մուտքի մոտ: Տղամարդը գլխի վնասվածք է ստացել: Տղամարդը չի կարողացել անվանել իր վրա հարձակված մարդկանց անունները, քանի որ գլխին ստացած հարվածից կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Գրուզիա-Online-ը:
Մեկերաշվիլիների ընտանիքը միջադեպը կապում է Գուրջանի մարզի մեծամասնական պատգամավոր Գեորգի Գվինիաշվիլիի հայտարարության եհտ, որի համաձայն փոքրիկ Վարվարա Ռաֆայելյանցի սպանության գործը բացահայտված է, թեեւ իշխանությունները լռում են այդ մասին:
Տուժածի հարազատները պնդում են, որ իրենց վրա ճնշում են գործադրում ու սա սպառնալիքների առաջին փորձը չէ:
Իլյա Մեկերիշվիլիի վրա հարձակման առթիվ հարուցել են քրեական գործ: Վարում են հետաքննություն:





























