Լիբանանյան անվտանգության ուժերը պարզել են երկու մահապարտ-ահաբեկիչների ինքնությունը, որոնք երեքշաբթի Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ պայթյուններ էին կազմակերպել: Նրանցից մեկը 21-ամյա Մուին Աբու Դահերն է՝ Սայդի քաղաքից: Նրա լուսանկարը, որը հայտնվել է հեռուստաէկրաններին, ճանաչել է նրա հայրը:
Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, Ադնան Աբու Դահերը անձամբ է զանգահարել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ԴՆԹ թեստի համար արյուն հանձնել: Տեղի լրատվամիջոցներում հայտնվել է այդ լիբանանյան ընտանիքի հայտարարությունը, որը դատապարտել է Նուինի արարքը եւ ցավակցություններ հայտնել ահաբեկչությունից տուժածներին ու նրանց ընտանիքիներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
NBC-ի փոխանցմամբ՝ ԴՆԹ թեստի է ենթարկվել նաեւ մյուս կասկածյալի հայրը: Կասկածյալը Մուհամեդ անունով պաղեստինցի է:
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած այս ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Աբդալլահ Ազամի գումարտակ» անվանումով խմբավորումը, որը կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ: Խմբվորման առաջնորդը հայտարարել է, որ իրենց գրոհայինները կշարոնակեն զինված պայքարն այնքան ժամանակ, մինչեւ շիական «Հըզբոլլահ» խմբավորումը դուր չբերի իր մարտիկներին Սիրիայից:





























