Կատանիայի Հետազոտությունների ազգային խորհրդի միկրոէլեկտրոնիկայի ու միկրոհամակարգերի ինստիտուտում ստեղծվել է Եվրոպայում ամենահզոր մանրադիտակը: Ինչպես հաղորդում է Euromag-ը, սարքը թույլ է տալիս դիտել օբյեկտները միլիմետրի միլիոներորդ մասնիկի ճշտությամբ:
«Այժմ մանրադիտակի նման լուծումների դեպքում հնարավոր կլինի ավելի շշատ տեղեկություններ ստանալ, որոնք նախկինում «անհասանելի» էին,- հայտարարել է ինստիտուտի տնօրեն Կորադո Սպինելան:
Նոր մանրադիտակը կօգնի գիտնականներին փոխել նյութերի հատկությունները: Դրա օգնությամբ հնարավոր լինի դիտել նյութեր, որոնք «կլուսավորվեն» էլեկտրոնների փնջերի շնորհիվ: Ստացված տվյալների վերլուծությունն օգնում է որոշել հետազոտվող օբյեկտների քիմիական ու ֆիզիկական բաղադրությունը:





























