Մայդանում հանրահավաքի մասնակիցները հարյուրավոր մոմեր են վառել 1932-1933թթ. Գոլոդոմորի զոհերի հիշատակին: Անկախության Մայդանում շարունակվում է հանրահավաքը, որն աջակցում է ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի կնքմանը: Երեկոյան մոտ ուկրանացիների թիվը, ովքեր գալիս են երկրի գլխավոր հրապարակ, շարունակում է աճել: Ինչպես հաղորդում է Сегодня.ua-ի թղթակիցը, այժմ Մայդանում 1200 մարդ է գտնվում:
Միաժամանակ կիեւյան «եվրամայդան» են ժամանում մարդիկ շրջաններից: Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում մնալ Կիեւում ու խոստանում են ապահովել բնակարաններով:
Մայդանում քաղաքական առաջնորդներ առաջվա պես չկան, իսկ ցուցարարները շարունակում են ելույթ ունենալ՝ ամեն անգամ պատմելով Ուկրաինայի եվրաինտեգրացմանն իրենց վերաբերմունքի մասին:
Հիշեցնենք, որ ուկրաինացիները զանգվածային ցույցի են դուրս եկել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Ուկրաինայի կառավարության որոշմանը դադարեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը:





























