Գերմանական ընկերությունը մշակել է արտասովոր օրացույց, որը կարելի է որպես թեյ օգտագործել, որպեսզի հնացած օրացույցը դեն նետել: Այդ թերթիկները կարելի է ընդամենը բաժակի մեջ դնել, վրան եռացրած ջուր լցնել:
Գերմանական «Հալսեն ու Լիոն» թեյ արտադրող ընկերությունը «Կոլլե Ռեբբե» կրեատիվ գործակալության հետ համատեղ մշակել է արտասովոր օրացույց, որը պատրաստելիս թղթի փոխարեն օգտագործվել է թեյի մամլված տերեւներ: Փոխանակ հնացած օրացույցը դեն նետելու՝ թերթիկները կարելի է դնել բաժակի մեջ ու վրան եռացրած ջուր լցնել:
Թերթիկը, որի վրա գրված է միայն ամիսն ու ամսաթիվը, եռացրած ջրում լուծվում է ու մարդը հրաշալի համեղ թեյ է ստանում:
Արտադրողներն այնպես են արել, որ ամեն օրն իր համն ունի:





























