ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 4-ին կազմել է 404.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,75 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 550.21 դրամ (աճել է 1.71 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.18 դրամ (աճել է 0.02 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 662.79 դրամ (նվազել է 0.39 դրամով):

Արծաթի գինը կազմել է 249.60 դրամ, ոսկու գինը՝ 15849.09 դրամ, պլատինի գինը՝ 17512.45 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 700 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.00 դրամ: