Եվրահանձնաժողովը Հայաստանին մինչեւ 1 մլն եվրո կտրամադրի միջուկային եւ ռադիացիոն համակարգերի անվտանգության ամրապնդման համար:

Համապատասխան ծրագրի նախագծին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել դեկտեմբերի 5-ի նիստում:

Սպասվում է, որ 8 տարվա տեւողությամբ ծրագրի շրջանակում կներդրվի արեւմտյան նոր մեթոդաբանություն եւ փորձ, ձեռք կբերվեն հավելյալ գիտելիքներ եւ փորձ:

Աջակցություն կցուցաբերվի Հայաստանում միջուկային անվտանգությունն ապահովող պետական մարմիններին:

Որոշման մեջ նշվում է, որ համագործակցության անհրաժեշտությունը թելադրված է հանրապետությունում տեղակայվող միջուկային անվտանգության նոր սարքերի լիցենզավորմամբ, հիմնականում Հայաստանի ԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկի աշխատանքը վերահսկելու համար: Օգնությունը կուղղվի նաեւ երկու էներգաբլոկների վերջնական փակմանը  (2-րդ էներգաբլոկը կաշխատի մինչեւ  2026 թվականը):