Վրաստանցի հոգեւորականները բողոքի ակցիա են կազմակերպել Իսրայելի դեսպանատան առջեւ: Մասնակիցներից մեկի՝ հայր Դավիթի խոսքով՝ բողոքի պատճառն է Թբիլիսիի կենտրոնում Հանուկայի տոնակատարությունը, որը վիրավորել է ուղղափառների կրոնական զգացմունքները:
«Հանուկան հրեական կրոնական տոն է: Այս մարդիկ Քրիստոսին անառակի որդի են անվանում, եւ նրանք տոն են կազմակերպել Թբիլիսիի ազատության հրապարակում: Դա վիրավորում է մեր կրոնական զգացմունքները: Այս ամենի դեմ բողոքելու համար երկու ուղղափառներ են ձերբակալվել», - հայտարարել է հայր Դավիթը՝ հավելելով, որ հոգեւոր անձինք կաղոթեն Իսրայելի դեսպանատան առջեւ:
Հրեական Հանուկա տոնը նշել են դեկտեմբերի 4-ին Թբիլիսիի ազատության հրապարակում: Մոմավառությանը մասնակցել էր նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Միջոցառման դեմ բողոքել էին մի քանի երիտասարդներ, որոնք ձերբակալվել էին իրավապահների կաղմից:





























