Հայաստանում պատրաստվում են փոքր ջերմոցներն ազատել լիցենզիա ստանալու անհրաժեշտությունից: «Լիցենզավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը Հայաստանի կառավարությունն արտոնել է այսօրվա նիստի ժամանակ:

Ինչպես նախագիծը ներկայացնելով նշել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ծրագրվում է պարզեցնել նաեւ այլ փոքր շինությունների շինարարությունը, այդ թվում՝ մինչեւ 300քմ մակերեսով երկու հարկանի քոթեջներինը ու մինչեւ հիսուն քմ մակերեսով ավտոտնակներինը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ որոշումը թույլ կտա բարձրացնել տնտեսական ակտիվությունը գյուղերում ու փոխհատուցել շինարարության ոլորտի անկումը: