Հայաստանում եւ Իրանում իրանական «Sanir»-ն արդեն կառուցում է 400 կիլոմետրանոց էլեկտրահաղորդակցման ուղիներ: Այս մասին դեկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին: «Իրանական կողմում դրանք արդեն հասնում են Հայաստանի հետ սահմանին»,- հայտարարել է նախարարը:
Այժմ Հայաստանի ու Իրանի միջեւ գործում է էլեկտրահաղորդակցման՝ երկու ուղի՝ 220-ական կՎտ լարմամբ: Երրորդ ուղին՝ երկու շղթայից բաղկացած ու 400 կՎՏ լարմամբ, կդյուրացնի Երեւան ՋԷԿ ստացվող իրական գազի դիմաց հայկական էլեկտրականության մատակարարումը: Նախագծի վերաբերյալ համաձայնությունը ստորագրվել էր դեռ 2004թ.-ին, սակայն քիչ անց այն հետաձգվել էր:
Նախագծի պատվիրատուն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ն է, ֆինանսավորում է Արտահանման ու զարգացման բանկը: Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը կայանում է ԱԱՀ եւ եկամտահարկի արտոնություններում, որոնք հաստավել են կառավարության այսօրվա նիստում:





























