Եվ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, եւ Սերժ Սարգսյանի այցը Վիլնյուս ցույց տվեցին երկու կարեւոր սկզբունք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին  ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հայտնեց, թե Գործադիր Մարմնի նիստին քննարկվել են ներկուսակցական հարցեր: Նրա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Վիլնյուսյան այցը ցույց տվեց, որ  Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների, բազմակարծության ընդլայնումը եւ շարունակելու են եվրոպացի գործընկերների հետ երկխոսությունը:

Խոսելով Ռուսաստանի նախագահի այցից՝ նա նշեց, որ դրա  արդյունքները անախադեպ էին, որովհետեւ սոտորագրվեց տասներկու միջպետական պայմանագիր, որոնք լուրջ առաջընթաց են թե անվտանգության, թե տնտեսության, թե սոցիալական խնդիրների, թե կրթամշակութային առումով: «Եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնական հարցերում ընբռնում ունի, թե Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ավելացրեց Էդուրադ Շարմազանովը: