Շվեդիայում բանտարկյալների թվի կտրուկ նվազման պատճառով բանտերը դատարկվում են: Դրանցից չորսն արդեն փակվել են: Բանտարկյալների թվի նվազման հիմնական պատճառներից մեկը նախկին օրինախախտների զանգվածային ռեաբիլիտացիայի պետական ծրագիրն է, կարծում են պատիժների իրագործման վարչության ներկայացուցիչները:   

Երկրում 2011-2012թթ. ուղղիչ հաստատություններում բանտարկյալների թիվը նվազել էր 6%-ով: Նույնքան դատապարտյալ մտադիր են ազատել նաեւ 2013թ. վերջին: Այսօր 9,5 միլիոն բնակչությամբ Շվեդիայում բանտարկված է 4852 մարդ:

Հատկանշական է, որ բանտարկյալներից շատերը դեռ բանտում մտածում են  ազատության մեջ կամավոր աշխատանքի մասին, որն իր հերթին խիստ օգնում է պետական ծրագրին:

«Մենք հուսով ենք, որ բանտարկյալների վերականգնման եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ կատարված ջանքերը իզուր չեն եղել», – հայտարարել է  Շվեդիայի պատիժների իրագործման վարչության պետ Նիլս Օբերգը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով Guardian-ը: