Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կիրակի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, որը կշարունակվի մինչեւ երկուշաբթի առավոտ: Քամին հյուսիս-արեւմտյան 5-10մ/վրկ, կիրակի առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, իսկ ցերեկը աստիճանաբար կնվազի:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում շաբաթ սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են թաց ձյուն, երեկոյան՝ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, վաղը ցերեկը՝  +4+6 աստիճան: 

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1, 

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1, 

Լոռիում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0+5,

Տավուշում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+7,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,   

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2+5,  

Արարատում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +3+6,

Արմավիրում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +3+6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,   

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +3+6,  

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+10,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+5,  

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+7: