Տվյալ պահին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում ցանկացած փոփոխություն բացառվում է: Այս մասին դեկտեմբերի վեցին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայատարարել է Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբկացության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով՝ օրենքն անպայման ուժի մեջ կմտնի հունվարի մեկից: «Կարծում եմ, որ այն պրակտիկորեն կիրառելիս խնդիրներ կծագեն: Այդ դեպքում, հնարավոր կլինի փոփոխություններ մտցնել՝ օրենքի կիրառման տեսակետից: Առավել եւս, որ հիմա եւս աշխատավարձերից կենսաթոշակների համար պահումներ են կատարվում»,-ընդգծել է Սահակյանը: Նա հավելել է, որ պարտադիր բաղադրիչն այսօր չի ծագել, «եւ ամբողջ աշխարհում դա այդպես է»: «Ամեն հայ պետք է իր ներդրումն ունենա երկրի տնտեսության զարգացման հարցում, պարտադիր բաղկացուցիչը եւս այդ ներդրումն է»,-կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ հասարակությունում գնալով ավելանում է՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու հետ, որը ենթադրում է շախտավարձից պահումներ:




























