Կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման խնդրի հետ՝ Հայաստանի խորհրդարանը ցույց տվեց, որ անողնաշր է եւ իր են ամեն ինչ թելադրում են իշխանւթյունները: Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

«Սակայն մենք կօգնենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ սկսված շարժման ակտիվացմանը, չնայած որ այն բավականին ակտիվ է: Դրա հետ մեկտեղ հասարակության մի մասը տեղյակ չէ, թե ինչ է իրենց սպասվում հաջորդ տարվա հունվարի մեկից»,-ընդգծել է ընդդիմադիրը: Նա կարծիք է հայտնել, որ բողոքական շարժումը չի մարի, եթե խորհրդարանը չցանկանա, որպեսզի քննարկումներն անցկացվեն ԱԺ-ում՝ քաղաքական ուժերի միջեւ:

Նշենք, որ հասարակությունում գնալով ավելանում է  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դժգոհությունները: