ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 6-ին կազմել է 406.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.83 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 556.16 դրամ (աճել է 3.89 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.37 դրամ (աճել է 0.09 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 665.63 դրամ (աճել է 1.60 դրամով):

Արծաթի գինը կազմել է 254.60 դրամ, ոսկու գինը՝ 15994.49 դրամ, պլատինի գինը՝ 17845.79 դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում այսօր կայացել է 3450000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.50 դրամ: