Սոֆի Էրմանին տառապում է հազվադեպ հոգեկան խանգարումից՝ դերմատիլոմանիայից: Դրա պատճառով աղջիկն օրական երկու ժամ ծախսում է մարմնի վրայի սպիերը թաքցնելու համար: Այս խանգարումը վերաբերում է մոլքուցքային վիճակների նեվրոզին: Այն հայտնի է նաեւ որպես մաշկի չափից ավել հավաքում: Աղջիկը մշտապես վնասում է մաշկն ու չի կարողանում կանգ առնել, գրում է The Daily Mail-ը:

Սթրեսի հետեւանքով աղջիկը մաշկից կտորները նրբունելիով պոկելուց բացի՝ պոկում է մազերը(տրիխոտիլոմանիա): Սա օգնում է հաղթահարել լարվածությունը: Առաջին անգամ վտանգավոր ախտանշանները հայտնվել են 12 տարեկանում: 17 տարեկանում սպիեր կային արդեն ոտքերին, դեմքին, թեւատակերին, կրծքին ու աճույքներին, հաղորդում է MedDaily.ru-ն:Խանգարումն ախտորոշել են միայն 19 տարեկան հասակում: Երկար ժամանակ աղջիկը թաքցնում էր հիվանդությունը, վերջապես, որոշել է խոստովանել: Նրա խոսքով՝ այդ կերպ նա կկարողանա ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա: