Դեկտեմբերի 7-ին լրանում է Հայաստանում Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցը, որի ժամանակ զոհվեց 24000 մարդ: Քառորդ դր անց մոտ 4500 ընտանիք դեռ ապրում է ինքնաշեն տնակներում՝ սպասելով օգնության: Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն:
«Դա ամենասարսափելին էր, որ կյանքում երնեւէ տեսել եմ»,- պատմում է ականատես Մանյա Գրիգորյանը, ով մինչ այժմ բնակվում է այդ շրջանում: «Փողոցում արյան գետ էր հոսում: Հիշում եմ, ինչպես էին երեխաների դիակները դրել փողոցներում: Ես այնքան շատ եմ լաց եղել: Անցել է 25 տարի, իսկ ես հիշում եմ, կարծես երեկ էր»:Գրիգորյանը սովոր է դժվարությունների: Իր 93 տարեկան հասակում նա վերապրել է Երկրորդ Համաշխարհային պատերազմը, 1990-ական թթ. Ադրբեջանի հետ պատերազմը ու մի քանի երկրաշարժ: 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա ստիպված է եղել ապրել մետաղե կացարանում, ով դժվարությամբ է տուն հիշեցնում:Նախքան 1991թ.-ի իր փլուզումը՝ Խորհրդային Միությունը կառուցել էր 4000 բնակարան եւ ավելի քան 20,000-ը կառուցվել են վերջին 22 տարվա ընթացքում: Բայց սա բավական չէ:
Շրջանային պաշտոնյա Ալբերտ Մարգարյանի խոսքով՝ այդ ընտանիքներից 3500-ը, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաննրում, իրավունք չունեն բնակարան ստանալ, քանի որ կամ գյուղերից եկել են քաղաքում աշխատանք գտնելու, կամ իրենց ունեցած բնակարանը վաճառելու պատճառով: Վերջինս վերաբերում է Սվետա Գաբրիելյանին: Երկու երեխաների մայրը վաճառել է իր բնակարանը, քանի որ իրեն գումար էր պետք աչքի վիրահատության համար:Ալբերտ Մարգայանն ասում է, որ որոշ թվով բնակարաններ դեռ կկառուցվեն ու մարդկանց կտրամադրվեն ավելի ցածր գներով ու հատուկ պայմաններին համապատասխան: Սակայն մինչ դա տեղի ունենա, տեղի բնակիչների խոսքով, դեռ կլինեն ձմռանը մահացող մարդիկ՝ Հայաստանում զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում: «Երբ շատ ցուրտ է, ոմանք գնում են պարազպես քնելու: Առավոտյան նրանց գտնում են մահացու ցրտահարված»,- նշել է Սվետա Գաբրիելյանը:





























