Երգչախմբում երգելը բարելավում է հոգեկան առողջությունը, հաստատել է Օքսֆորդ Բրուքսի համալսարանից Նիք Սթյուարթը: Ինչպես նշում է The Telegraph-ը, գիտնականը հետազոտել է 375 մարդու հարցման արդյունքները, ովքեր երգել են երգչախմբում, երգել են ինքնուրույն կամ զբաղվել են թիմային սպորտաձեւերով:Գործունեության երեք տեսակն էլ դրական է ազդել մարդկանց հոգեկան դրության վրա:
Սակայն առանձնանում էր երգչախմբում երգելըԼ Հնարավոր է, գաղտնիքն այն է, որ երգիչները երգչախումբը տեսնում են որպես ավելին, քան պարզապես մարդկանց խումբ: Համատեղ երգելը նրանց համար իսկապես նշանակալի զբաղմունք էր, հաղորդում է MedDaily.ru-ն:Երգելու ժամանակ ոչ միայն ավելանում է արյան մեջ թթվածնի քանակությունը, այլ այն նաեւ նպաստում է հորմոնների արտազատմանը, որոնք բարձրացնում են տրամադրությունը, ինչպես օրինակ օքսիտոցինն է: Իսկ այդ հորմոնը նվազեցնում է սթրեսն ու ճնշումը: Մեկ այլ դիտարկում եւս. երգչախմբում երգող մարդկանց սրտի աշխատանքը համաչափ է:





























