«Հայկական ժամանակը» գրում է. «Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցնելու համար, դեռ հացադուլի մեջ է։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նրա պաշտպանը։
Այսպիսով, 30-ամյա երիտասարդը արդեն 25 օր է հացադուլ է անում։ Նա նաեւ ջրադուլի մեջ էր, որը սակայն, Շիրակի մարզի դատախազի հորդորի արդյունքում մի քանի օր առաջ դադարեցրել է։ Այն, որ Կարապետյանը դեռ հացադուլի մեջ է, հաստատել է ՔԿՎ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Ա. Կարապետյանը հայտարարել էր, որ չի դադարեցնի հացադուլը, մինչեւ ՀՀ գլխավոր դատախազությունից չստանա իր դիմումի պատասխանը։ Դիմումում խնդրում է վերանայել իր գործը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























