«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը աշխատանքի չի գնում այն օրվանից, ինչ Իշխան Զաքարյանը վերանշանակվել է այդ գերատեսչության նախագահ։ «Այս երկու պաշտոնյաների հարաբերություններն այժմ լարված են այն պատճառով, որ մինչեւ վերջին պահը Լ. Յոլյանը վստահ էր, որ Սերժ Սարգսյանն իրեն կառաջադրի ՎՊ նախագահի պաշտոնին։ Այդ մասին հայտնի էր գրեթե ողջ քաղաքական դաշտին ու հատկապես Հանրապետական կուսակցությանը, որի անդամ է Լ. Յոլյանը։ Եւ այժմ, երբ կրկին Ի. Զաքարյանն է դարձել ՎՊ նախագահ, այս երկու պաշտոնյաները չեն կարողանում շփվել միմյանց հետ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում