Նյու Յորքի Christie's աճուրդի տան վաճառվել է 1941 թվականի դեկտեմբերին Փերլ Հարբորում ճապոնական օդուժի կողմից ամերիկյան ռազմածովային ուժերի բազայի ռմբակոծության հետեւանքով ավերածությունների մանրամասն քարտեզը: Ռազմական քարտեզն աճուրդում վաճառվել է 425 հազար դոլարով:
Քարտեզն ԱՄՆ է բերել ամերիկացի Գորդոն Փրենջը, ով այն ձեռք է բերել օկուպացված Ճապոնիայում գեներալ Մաքարթուրի շտաբում ծառայության ժամանակ:
Քարտեզի հեղինակը ճապոնացի օդաչու Միցուո Ֆուհիդան է: Հենց նա է առաջինն ահազանգել, որ ճապոնական օդանավերը ռմբակոծում են Փերլ Հարբորը 1941-ի դեկտեմբերի 7-ին:
Ռմբակոծությունից մի քանի օր անց Ֆիհուդան կազմել է օդային հարվածների մանրամասն քարտեզը: Ավելի ուշ նա քարտեզը ներկայացրել է Ճապոնիայի կայսր Հիրոհիտոյին:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ֆիհուդան նախարարի պաշտոն է ստացել կառավարությունում:





























