Ռուսաստանի սահմանին մոտ գտնվող Հեյլունցզիա նահանգի չինական Սույֆենհե քաղաքը կդառնա ՉԺՀ-ում միակ վայրը, որտեղ ռուսական ռուբլին ազատ շրջանառութան մեջ կդրվի չինական յուանի հետ հավասար, հայտնում է «Սինհուան»:
Ըստ ՉԺՀ-ի Պետխորհրդի որոշման` նորամուծությունը հնարավորություն է տալիս ծառայությունների եւ գնումների դիմաց վճարումներ կատարել անմիջապես ռուբլով, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավարության` ռուբլու ներմուծումը քաղաքը կդարձնի «օրինակելի հարթակ` յուան-ռուբլի արժութային զույգի առեւտրի համար», ինչպես նաեւ կհարվածի արժութային անօրինական գործողություններին:





























