Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ փակ են Սելիմի լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երեւան-Սեւան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի եւ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:
ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




























