Կոֆեինը կրճատում է կյանքի տեւողությունը, իսկ ալկոհոլն, ընդհակառակը, երկարացնում է այն: Նման հայտարարությամբ հանդես են եկել Թել-Ավիվի համալսարանի գիտնականները, գրում է Authint Mail-ը: Ինչպես պարզվել է, այս միացությունները տարբեր կերպ են ազդում տելոմերների վրա՝ քրոմոսոմային ԴՆԹ-ի վերջույթների վրա: Տելոմերները քրոմոսոմները կայուն են դարձնում ու թույլ չեն տալիս բջիջների տրոհման ժամանակ վնասվել:

Տարիքի հետ տրոհման ընթացքում դրանք կարճանում են: Ամեն տրոհված բջջում քրոմոսոմների տելոմերները կարճանում են: Երբ այն շատ է կարճանում, բջիջը մեռնում է: Հետեւաբար, կարճ տելոմերները կապված են տարիքի ընթացքում ձեռք բերվող հիվանդությունների ու վախաղաժամ մահվան ռիսկի հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:

Գիտնականները որոշել են պարզել, ինչպես են արտաքին ազդակներն ազդում տելոմերների վրա: Պարզվել է, ջերմաստիճանն ու թթվային միջավայրը չեն ազդում իրավիճակի վրա: Իսկ ահա կոֆեինի նույնիսկ քիչ քանակությունը կարճացնում է տելոմերը: Ալկոհոլը (էթանոլի 5 տոկոսանոց լուծույթ) երկարացնում է այն:

Պարզվել է, որ արտաքին ազդեցություները վերահսկում են Rap1 եւ Rif1 տեսակի գեները: Ընդհանուր առմամբ մասնակցում է 400 գեն, որոնք երկարացնում են տելոմերները: Այս համակարգը գենը կայուն է դարձնում: Նշանակում է, արտաքին ազդակները կարող են ազդել կյանքի տեւողության վրա: