Ներկերի հավաքածու, 9 ցենտանոց գիրք ու այդ ամենը մեջ դնելու պայուսակ. ահա այսքան համեստ էին երեխաների ցանկությունները 100 տարի առաջ:
Կանադայում ընտանիքը պահել է հոր՝ Հոմեր Մենելի՝ Սանտա Կլաուսին գրած նամակը հեռավոր 1915թ.-ին, հաղորդում է ABC News Blogs-ը:
«Եթե դու մի քանի ավել ընկույզ, քաղցրավենիք կամ խաղալիք ունես, բարի չէիր լինի ու դրանք ինձ ուղարկեիր: Այդ կերպ դու կուրախացնես յոթամյա տղային»,- շարունակել է Հոմերը:
Այսօր երեխաներն նույնքան համեստ չեն իրենց ցանկություններում ու պահանջմունքներում: Ինչպես նշում են բլոգում, 1915թ.-ին գրված նամակը ոչ մի կերպ չի համեմատվում 7-ամյա աղջկա նամակի հետ, որը հրապարակվել է բլոգում անցյալ շաբաթ: Սանտա Կլաուսին ուղղված երկու էջանոց ուղերձը ամենից բացի ներառում է iPod touch, սկուտեր ու մի շարք այլ կետեր:





























