Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումա համաներման նախագիծ է առաջարկել Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ: Համաներումը կանդրադառնա անձնանց, ովքեր ոչ ծանր կամ միջին ծանրության հանցանք են գործել:
Նախագծի համաձայն՝ քրեական գործերը կկասեցվեն 20-22 հազար անձի նկատմամբ:
Համաներումը կանդրադառնա նաեւ «Բոլոտնայայի գործով» յոթ մասնակիցներին, որոնք չեն ենթարկվել ոստիկանությանը, Greenpeace-ի ակտիվիստներ, որոնց ձերբակալել էին Arctic Sunrise նավի վրա՝ «Պրիալմազնայի» նավթի հարթակի գրավման փորձի մեղադրանքով, ինչպես նաեւ Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային ու Մարիա Ալյոխինային:
«Այս քայլը կմեղմի հասարակության մեջ առկա լարումը, ցույց կտա նրանց, ովքեր չէին հավատում, որ իշխանությունը կարող է նման քայլի գնալ»,- համաներման նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Վլադիսլավ Գրիբը, հաղորդում է Utro.ru-ն:





























