Ռուսաստանը որեւէ մտադրություն չունի գնելու Որոտանի կասկադ ՀԷԿ-ը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը բանակցություններ է վարել ամերիկյան Contour Global ընկերության հետ, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: «Ամերիկյան կողմն իսկապես 180 մլն դոլար է առաջարկել, բայց գործարքը դեռ չի կնքվել, իսկ որոշումը մինչեւ վերջ չի կայացվել: Առայժմ որեւէ այլ ընկերություն, այդ թվում ռուսական Որոտանի կասկադ ՀԷկ-ով չի հետաքրքրվել»,- ասել է նախարարը:




























