NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ամանորը դիմավորելու եմ հայրական տանը՝ ընտանիքիս հետ:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:

Ամեն ինչ սիրում եմ, եթե քաղցած եմ, իսկ եթե քաղցած չեմ, ոչ մի բանի վրա չեմ կարող նայել:

Քանի՞ շիշ կարող եք խմել:

Եթե տրամադրությունը եւ միջավայրը տրամադրող է՝ շատ եւ գրեթե չխմել, եթե պայմաններ չկան:

Նախագահի կենացը որերո՞րդն եք խմում:

Երկրի եւ ժողովրդի կենացի հետ միասին՝ 3-րդը կամ 4-րդը՝  նեղ ընտանեկան կենացներից անմիջապես հետո:

Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:

7-8 հատ «բոնբոնեռկա», մի այդքան էլ կոնյակ:

Ամանորի սեղանի ձեր ծախսը  քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Ամանորյա ամբողջ ծախսը միայն ինձ վրա չէ, ես ավադանաբար պատասխանատու եմ եղել խմիչքների համար: Լինում է, որ խմիչքներ եմ նվեր ստանում, այդ դեպքում ծախսս ավելի քիչ է լինում:

Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:

Հավատում եմ Ձմեռ պապին, հավանում  եմ Ձյունանուշին:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Ինչ որ ասեր՝ տրամադրությունից կախված:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Ոչ կոռեկտ է հարցը, ենթադրում է ոչ կոռեկտ պատասխան:

Ի՞նչ կենդանու եք Ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:

Տրամադրությունից կախված, ուրախ ժամանակ՝ բարի արջ, իսկ ջղային ժամանակ՝ չար արջ:

Ինգա Մարտինյան