NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը:
Որտե՞ղ եք անցկացնում Ամանորը եւ ո՞ւմ հետ:
Իմ ծննդավայրում՝ ընտանիքիս, ընտրողներիս հետ:
Ամանորի սեղանին Ձեր նախընտրելի ուտեստը:
Շատ եմ սիրում մորս պատրաստած թփով տոլման:
Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:
Ես «բոնբոնեռկա» եւ կոնյակ չեմ տանում, իմ բաց հոգով մտնում եմ ցանկացած տուն:
Ամանորի սեղանի Ձեր ծախսը քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:
Ես մեր տան ծախսից խաբար չեմ, ծնողներս են ծախս անում:
Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:
Իմ կուսակցության ղեկավարին, իմ ընկերոջը:
Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:
Ձյունանուշին:
Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:
Աշխարհի ամենասիրուն աղջկան:
Ո՞վ է նա:
Իմ կինը:
Եթե Ձեր ցանկությունն իրականցնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:
Ռաբիս:
Ի՞նչ կենդանու եք Ձեզ նմանեցնում եւ ինչո՞ւ:
Ինձ նմանեցնում եմ սեւ լուսանի, որովհետեւ այդ կենդանուն շատ եմ սիրում:
Ինգա Մարտինյան





























